Բրիտանական Կոլումբիայի ամերիկյան համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդիկ նախընտրում են աշխատանքի վայրում լինել կատակների թիրախ, քան լինել անտեսված: Այս մասին ասվում է նրանց հետազոտության մեջ, որը հրապարակվել է համալսարանի պաշտոնական կայքում:
Գիտնականներն ուսումնասիրել են մի քանի տասնյակ ընկերությունների աշխատակիցների առօրյան: Նրանք պարզել են, որ վախեցնելն ու ծաղրը մարդու վրա ավելի քիչ է ազդում, քան գործընկերների կողմից անտեսված լինելը: Գիտնականները պնդում են, որ մեկուսացման զգացումը դա ամենասարսափելի բանն է, որ կարող է կատարվել մարդու հետ։ Բայց միաժամանակ գիտնականները կոչ են անում չծաղրել գործընկերներին։