տուն Հասարակություն Մանկական երկաթուղին չի կարող մնալ այն վիճակում, որն այսօր կա. Հայկ Մարության

Մանկական երկաթուղին չի կարող մնալ այն վիճակում, որն այսօր կա. Հայկ Մարության

202
0

Մանկական երկաթուղու, այգու, ինչպես նաև նախկին Կենտրոնական փոստի շենքի և հարակից տարածքների վերակառուցման ու կառուցապատման ծրագրային առաջարկներին վերաբերող խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Քննարմանը մասնակցել են նաև ՀՀ կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Կարևորելով նման ձևաչափով ներդրումային ծրագրերի քննարկումը՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ նպատակը պետական տարբեր կառույցներին քաղաքին առնչվող առաջարկները հասանելի ու լսելի դարձնելն է:

«Այս հանդիպման նպատակը լսված լինելու հանգամանքն էոր բոլոր այն տնտեսվարողներըորոնք ունեն հետաքրքիր առաջարկներհնարավորություն ունենան ներկայացնել այդ առաջարկները ոչ միայն քաղաքային իշխանություններինայլև կառավարությանըորպեսզի երկու կողմերն էլ լսեն ևայսպես ասածնույն գծի մեջ լինենՈրպես երկրորդ քայլքաղաքային իշխանությունը և կառավարությունն իրենց համար հասկանան՝ ինչ ապագա պետք է ունենա քաղաքի այս հատվածըորը մեր երևանցիների համար հարազատսրտին մոտիրենց մանկությունից եկող մի վայր է և չի կարող շարունակել մնալ այն վիճակումորն այսօր կա»,- ընդգծել է քաղաքապետը:

Շնորհանդեսի միջոցով «Բերքլի Քեփիթլ», «Բողոսյան» հիմնադրամ, «Նոր Երևան» և «Դեֆի», «Ռենշին»,«Ռուցոգ ինվեստ» ներդրումային հոլդինգ, «Մանկական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ծրագրային առաջարկները: Դրանք նախատեսում են միջազգային չափանիշներին համապատասխան ժամանցի և մարզական կենտրոնի ստեղծում, երկաթուղու արդիականացում ու կայարանների վերակառուցում, ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցում, Հրազդանի կիրճին կապող թունելների վերանորոգում և մի շարք այլ ծրագրեր, որոնք կարևոր նշանակություն կունենան քաղաքի այդ հատվածը հանգստի լիարժեք գոտի դարձնելու, ինչպես նաև զբոսաշրջիկների համար ևս գրավիչ միջավայր ստեղծելու գործում:

«Երևանի քաղաքապետարանը ՀՀ կառավարության գործընկերների հետ այս բոլոր ծրագրերը լսելուց հետո ի մի կբերիկհասկանանք ներուժն այս ծրագրերիիրավական մասերը և ըստ դրա կգանք մի որոշմանԱյս քննարկումներինոր մարդիկ ներկա ենտեսնում ենոր գործընթացը առավելագույն թափանցիկ է և առավելագույն անկողմնակալԻնձ համար քաղաքի շահն է կարևորթե տնտեսվարողը որքան գումար կաշխատի ինձ չի հետաքրքրումԱռաջին հերթին քաղաքի տեսքիբնակիչների համար հարմարավետության և յուրաքանչյուր կառույցի նպատակահարմարության ապահովումն էինչպես նաև քաղաքի համար տնտեսապես արդյունավետ ներդումային ծրագրի կյանքի կոչումըորպեսզի այն սկսվի և ավարտվիլինի իրատեսական»,- նշել է Հայկ Մարությանը:

Քննարկման մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերը, դիտարկումներն ու առաջարկներն են ներկայացրել տնտեսվարողներին: