ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղած ուղերձում առաջարկել է 2020 թվականի հունվարի 1-ից մայրական կապիտալը հանձնել առաջին երեխայի ծնունդից հետո։ Այդ ծրագիրը երկարացվելու է մինչեւ 2026 թվականի վերջը։
Բացի այդ, նա առաջարկել է երկրորդ երեխայի ծննդի ժամանակ մեծացնել մայրական կապիտալի չափը 150 000 ռուբլով։ Եթե ընտանիքում արդեն կա մեկ երեխա, ապա երկրորդի ծնվելուց հետո նա կարող է ստանալ 616,617 ռուբլի։
Իր ուղերձում ՌԴ նախագահը նաեւ հայտարարել է, որ 2020 թվականին այն ընտանիքները, որոնց եկամուտները քիչ են սահմանված նվազագույն ապրուստի միջոցներից, 3-7 տարեկան երեխաների համար ամսական նպաստ կստանան։ Այն կկազմի 5500 ռուբլի։
Հիշեցնենք, որ մայրական կապիտալի ծրագիրը գործում է 2007 թվականից։ Այն ժամանակ երկրորդ եւ հաջորդ երեխաների ծնվելուց հետո ընտանիքներին վճարվում էր 250 000 ռուբլու չափով գումար։ Տարիների ընթացքում այդ թիվն աճել էր. 2019 թվականին այն դարձել էր 466 600 ռուբլի (3,8% աճ)։