Ճապոնական Ինձու Օսիմա կղզում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, 6 հոգի համարվում են անհայտ կորած։ Այս մասին հաղորդում է ճապոնական NHK հեռուստաալիքը։
Ավելի վաղ հաղորդվում էր 31 զոհի և 12 անհայտ կորածի մասին։ Հիշեցնենք, որ սողանքը տեղի էր ունեցել հոկտեմբերի կեսին՝ ռեկորդային տեղումներից հետո։ Մեկ օրվա ընթացքում այստեղ գրանցվել էր երկու ամսվա տեղում։ Փրկարարական աշխատանքներին արդեն երկու շաբաթ է մասնակցում է մոտ 1.5 հազար մարդ։