Ճապոնական «Սենտի» ընկերությունը պատրաստվում է թողարկել սմարթֆոնի համար նախատեսված բույրեր տարածող հատուկ սարքավորում:
Այս փոքր սարքավորումը միացվում է հեռախոսին` ականջակալների համար նախատեսված անցքից: Այն ընդունակ է մոտ 100 տարբեր բույրեր արձակել: Այն կարող է ճանաչել նաև օգտատերի՝ ֆեյսբուքում կատարած գրառումները ու մեկնաբանությունները, և օգտատերի տրամադրությանը համապատասխան բույրեր արձակել:
Սարքավորման համար նախատեսված են տարբեր բույր ունեցող քարթրիջներ: Դրանցից յուրաքանչյուրը կարժենա մոտ 5 ԱՄՆ դոլար: Իսկ սարքավորման գինը կկազմի մոտ 35 ԱՄՆ դոլար: