տուն Քաղաքական Միջազգային Ճապոնացին 185 հազար դոլարի գողություն է կատարել՝ իր 120 կատուներին կերակրելու համար

Ճապոնացին 185 հազար դոլարի գողություն է կատարել՝ իր 120 կատուներին կերակրելու համար

197
0

japan-cat15-flcikr-yugoroyd

Ճապոնիայում ձերբակալվել է մի տղամարդ, որին մեղադրում են 32 գողություն կատարելու մեջ: Տղամարդն իր այս քայլը բացատրել է 120 կատուների բարեկեցությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: 48-ամյա Մամոր Դեմիձուն հափշտակել է ընդհանուր առմամբ 185 հազար դոլարի ապրանք:

Այս գումարը տղամարդը ծախսել է իր կատվին կեր գնելու համար, ինչպես նաև հարակից պահեստում և փողոցներում ապրող ավելի քան 120 կատուների համար: Նա ասել է, որ իր կատուներին նա կերակրել է ոչ թե սովորական չոր կերով, այլ թարմ ձկով և հավի մսով՝ օրական ծախսելով է մոտ 250 դոլար: Ոստիկանությունում նա ասել է, որ ինքը երջանիկ է լինում, երբ կուշտ կատուները հպվում են իրեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here