տուն Քաղաքական Միջազգային Ղրղզստանը լուրջ վտանգներ է տեսնում մաքսային միությանն անդամակցելու դեպքում

Ղրղզստանը լուրջ վտանգներ է տեսնում մաքսային միությանն անդամակցելու դեպքում

225
0

91280B44-71CD-49C6-BA08-9E5D2E5A6EB0_mw1024_n_s

Ղրղզստանի վարչապետ Ժանտորո Սաթըբալդիևն այսօր հայտարարել է, որ թեպետ իր երկիրը վաղուց որոշում է կայացրել միանալու Մաքսային միությանը, սակայն առայժմ չի անի դա, քանի որ լուրջ վտանգներ է տեսնում անդամակցության դեպքում։

«Որոշակի պայմաններում Մաքսային միությանն անդամակցությունը կարող է բացասական գործընթացների հանգեցնել։ Մյուս կողմը (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) դա հասկանում է, և մենք ելքեր ենք փնտրում հարցին լուծում տալու համար», — ասել է կենտրոնասիական պետության վարչապետը։ Նա նշել է, որ եթե սահմանները բացվեն, ապա ավելի զարգացած արտադրություններ ունեցող երեք պետությունների ընկերությունները մրցակցությունից դուրս կդնեն ղրղզական ընկերություններին, և այդ երկիրը «կկորցնի բոլոր իր արտադրողներին»։

Մասնավորապես, Ղրղզստանը խնդրել է Մաքսային միության երկրներին՝ ստեղծել աջակցման հիմնադրամ, որպեսզի Ղրզստանն այդ հիմնադրամից փոխհատուցում ստանա տնտեսական վնասների համար։ «Առանց դրա մեզ համար շատ դժվար է լինելու, դժվար է ստորագրել մի համաձայնագիր, որը օգուտ չի բերելու»։ Միաժամանակ նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի համաձայնության հասնել այս հարցում։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here