Ղրիմի հայկական ազգային համայնքի ներկայացուցիչները չեն կարողացել մասնակցել Ժնևում ՄԱԿ-ի ազգային փոքրամասնությունների խորագրով ֆորումին: Այս մասին հաղորդում է РУСАРМИНФО-ն:
Ղրիմի թաթարական և հայկական համայնքների ներկայացուցիչները ցանկացան մասնակցել ֆորումին և շնորհանդեսներ կազմակերպել, բայց նրանք միջոցառմանը մասնակցելու իրավունք չեն ստացել կազմակերպիչներից: Վերջիններս մերժել են նրանց՝ ելույթ ունենալ այդ հարթակում»,- «Ռիա Նովոստի Ղրիմը» մեջբերում է Ռուսաստանի Հանրային պալատի անդամ, Ղրիմի տարածաշրջանային բուլղարական ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Իվան Աբաժերի խոսքերը:
Աբաժերն ասել է, որ իրեն նույնպես վիզա չեն տրվել ֆորումին մասնակցելու համար: Վիզա է ստացել միայն Ղրիմի ուկրաինական համայնքի ղեկավար Անաստասիա Գրիդչինը: