տուն Լուրեր Ձե՛զ ենք վառելու գազի փոխարեն. ակտիվիստները կդիմեն քաղաքացիական անհնազանդության (ֆոտոշարք)

Ձե՛զ ենք վառելու գազի փոխարեն. ակտիվիստները կդիմեն քաղաքացիական անհնազանդության (ֆոտոշարք)

274
0

1395399_486212731475902_1608342817_n

Քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց  մեկնարկեց բողոքի ակցիաˋ գազի գնի թանկացման հետ կապված։ Ակցիայի մասնակիցները հստակ պատասխաններ են պահանջում կառավարությունից՝ ինչպես է ստացվել, որ առանց պայմանագրի թանկացել է գազի սակագինը։ «Եկեք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անունից հրապարակվեց հայտարարություն, որում նշվում էր, որ գազի սակագնի ապօրինի թանկացման ամբողջ պատասխանատվությունը ընկնում է ՀԾԿՀ—ի և կառավարության վրա։ Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց հարցերին սպառիչ պատասխան չտրվելու դեպքում ՀՀ քաղաքացիները կդիմեն քաղաքացիական անհնազանդության, և գազի և էլեկտրաէներգիայի համար կվճարեն նախկին սակագնով։ Այս պահին ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

AraratNews.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here