տուն ժամանց Հրուշակագործ-դիզայներ Ֆլորա Աղաբաբյանի ծառայություններից օգտվում են Թրամփը, Քարդաշյանը, Բեյոնսեն (լուսանկարներ)

Հրուշակագործ-դիզայներ Ֆլորա Աղաբաբյանի ծառայություններից օգտվում են Թրամփը, Քարդաշյանը, Բեյոնսեն (լուսանկարներ)

612
0

Ֆլորա Աղաբաբյանը համաշխարհային ճանաչում ունեցող հրուշակագործ է, տոնական տորթերի ձեւավորող։ Նրա ծառայություններից օգտվում են ճանաչված այնպիսի աստղեր, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Ուիլ Սմիթը, Մայքլ Ջորդանը, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը։

Ֆզորան ծնվել է Երեւանում։ Նա երազում էր ընդունվել թատերական ինստիտուտ, սակայն 16 տարեկանում նա տարվեց տորթերի պատրաստմամբ եւ դրանց ձեւավորմամբ. նրա երազանքն էր արդեն դառնալ հրուշակագործ-դիզայներ։ Իր այդ երազանքը աղջիկն իրագործեց ԱՄՆ-ում։ Գլենդեյլում ապարդյուն որոնումներից հետո նա մեկնեց Լաս Վեգաս, որտեղ աշխատանքի անցավ իրանահայների մոտ, հետո հրավեր ստացավ Bellagio Hotel in Paradise-ից՝ ֆրանսիական արմատներով ամերիկացի հրուշակագործից, որին հաջորդեցին բազմաթիվ այլ առաջարկներ։ Ֆլորան ընտրեց Wynn-ը, որտեղ աշխատում է մինչ օրս։ Այժմ Ֆլորան զբաղվում է բացառապես տորթերի ձեւավորմամբ։

Ֆլորա Աղաբաբյանը համաշխարհային մրցույթների բազմակի մրցանակակիր է, ունի հսկայական թվով պարգեւներ։ Նրա ձեւավորած տորթի նվազագույն արժեքը 25 000 դոլար է։