Կորոնավիրուսային վարակը սրընթաց տարածվում է միայն մեկ երկրում, սակայն ԱՄՆ–ն, Իսպանիան և Իտալիան շարունակում են առաջատար մնալ։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հատել է 3.3 միլիոնի սահմանը։ Տեղեկությունը հայտնում է Woldometer համաշխարհային վիճակագրության կայքը։
SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակով աշխարհում արդեն 3 մլն 308 հազար 643 մարդ է վարակվել։
Վարակի զոհ է դարձել 234 123 մարդ, բուժվել` 1 մլն 42 հազար 981-ը։
Անփոփոխ է մնում Covid-19–ով վարակվածների թվով առաջատար երկրների եռյակը։ Առաջին տեղում է ԱՄՆ–ն (1 մլն 95 հազար 210 մարդ), որին հաջորդում են Իսպանիան (239 հազար 639) և Իտալիան (205 հազար 463)։
Մեծ Բրիտանիայում վարակվածների թիվը հասել է 171 253–ի, Ֆրանսիայում` 167 178–ի, Գերմանիայում` 163 009–ի, Թուրքիայում` 120 204–ի, Ռուսաստանում` 106 498–ի, Իրանում` 94 640–ի։ Տասնյակը եզրափակում է Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը հասել է 87 187–ի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։