տուն Աշխարհ Հունաստանը վետո է կիրառել Թուրքիային աջակցելու ՆԱՏՕ-ի հայտարարության վրա

Հունաստանը վետո է կիրառել Թուրքիային աջակցելու ՆԱՏՕ-ի հայտարարության վրա

373
0

Հունաստանը վետո է կիրառել Հյուսիսատլանտյան դաշինքի՝ սիրիական Իդլիբ նահանգում ռազմական բախումների ֆոնին Թուրքիային աջակցելու հայտարարության վրա: Այս մասին հայտնում է 1in.am-ը՝ հղում կատարելով «Vima» թերթին։

«Համապատասխան հրահանգը տվել է արտգործնախարար Նիկոս Դենդիասը ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցչին, երբ մշտական ներկայացուցիչների տեղակալների մակարդակով նիստի ժամանակ համատեղ հայտարարություն է համաձայնեցվել, որում տեղ չի գտել հունական կողմի՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև ներգաղթյալների և փախստականների հարցով 2016-ի մարտին ստորագրված բանաձևին հղում անելու առաջարկը»,- նշում է պարբերականը:

Թերթի հոդվածում նաև նշվում է, որ Հունաստանը անհանգստած է Թուրքիայի այն հայտարարությամբ, որ երկիրն ի վիճակի չէ վերահսկել Սիրիայից դեպի Եվրամիության երկրներ ներգաղթյալների հոսքը։