տուն Քաղաքական Հայաստան Հույս ունեցիր լավագույնին, բայց պատրաստվիր վատթարագույնին՝ սցենարով  պետք է շարժվել. վարչապետ

Հույս ունեցիր լավագույնին, բայց պատրաստվիր վատթարագույնին՝ սցենարով  պետք է շարժվել. վարչապետ

233
0

Կառավարության նիստից և արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելուց հետո ԱԺ-ը արտահերթ նիստ է հրավիրել:

Հիմնական զեկուցողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

«Կառավարությունը որոշում է կայացրել արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու մասին: Որոշման պատճառն այն է, որ կորոնավիրուսի համաճարակը շարունակում է տարածվել Հայաստանում»:

Վարչապետը ևս մեկ անգամ ներկայացրեց կորոնավիրուսի թվերը և նշեց, որ բուժհաստատությունները գտնվում են գերծանրաբեռնված վիճակում: Վարչապետն ասաց, որ հանրային վարքագծից է կախված իրավիճակի հաղթահարումը:

Վարչապետն ասաց, որ աշխարհը առաջին հինգ տարին ապրելու է կորոնավիրուսի հետ: Կառավարության ղեկավարն ասաց. «Հույս ունեցիր լավագույնին, բայց պատրաստվիր վատթարագույնին՝ սցենարով պետք է շարժվել: Քանի որ հնարավոր է՝ երեք տարի պատվաստանյութ չհայտնաբերվի: