Armtimes.com-ը գրում է.
Կարող եմ վստահեցնել, որ սահմանների պահպանության ուղղությամբ մենք բավականին մեծ աշխատանքներ ենք տարել։ Համեմատության կարգով կարող եմ նշել, որ 2018 թվականին եղել է 38 սահմանահատման դեպք, 2019 թվականին՝ 35։
Այս մասին այսօր ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Նա ասաց, որ այս տվյալներն ընդհանուր են եւ նշված են բոլոր՝ հայ-վրացական, հայ-թուրքական, հայ-իրանական սահմանների մասով։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում