տուն Քաղաքական Հայաստան ՀՀ ՊՆ N զորամասի 36-ամյա ծառայողը Կոտայքի մարզում Mercedes-ով բախվել է բետոնե...

ՀՀ ՊՆ N զորամասի 36-ամյա ծառայողը Կոտայքի մարզում Mercedes-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը.(լուսանկարներ)

333
0

Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 36-ամյա Գոռ Հ-ն իր վարած Mercedes մակնիշի 01 DD 102 համարանիշի ավտոմեքենայով Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանց գնալուց։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գոռ Հ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, կոչումով սպա է։

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի