տուն Քաղաքական Հայաստան ՀՀ զինված ուժերը ոչ միայն հետ մղեցին հակառակորդին, այլև պատճառեցին էական վնասներ....

ՀՀ զինված ուժերը ոչ միայն հետ մղեցին հակառակորդին, այլև պատճառեցին էական վնասներ. վարչապետն արձանագրում է (տեսանյութ)

458
0

«Ինչպես գիտեք, սույն թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից հարձակում ձեռնարկվեց Տավուշի մարզի մեր սահմանապահ դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը ոչ միայն հետ մղեցին հակառակորդի հարձակումները, այլև նրան պատճառեցին էական վնասներ: Ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ վնասներ, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանական է»: Այս մասին կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը շատ ավելի ուժեղ է համարում հակառակորդին հասցված բարոյահոգեբանական հարվածը: Կառավարության ղեկավարն իր խոսքում ընդգծեց, որ սահմանին տեղի ունեցած դեպքերի արդյունքում Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել, ինչը այդ երկրի ղեկավարությանը ստիպում է գնալ նորանոր սադրանքների`ներքին դժգոհության էներգիան Հայաստանի և Արցախի դեմ ուղղորդելու համար:

Այս ամենի ֆոնին կառավարության ղեկավարը հարկ համարեց մի քանի արձանագրումներ անել:

Մանրամասները` տեսանյութում։