«Ահա և վերջ: Ավարտվեց իմ առաքելությունը աղբահանության հիմնարկում, քանի որ ինչը ունի սկիզբ, պետք է ունենա նաև ավարտ:
Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քաղաքապետ Hayk Marutyanին, Երևանը խոլեռայից փրկելու համար համայնքային հիմնարկը ստեղծելու և այդ դժվարին օրերին աղբահանության կառավարման և համակարգման բաժնի պետի պաշտոնը ինձ վստահելու համար:
Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բոլոր բանվորներին, վարորդներին, գծային պատասխանատուներին, ադմինիստրացիայի աշխատակիցներին օր ու գիշեր խիստ ռեժիմով աշխատելու, իրար հարգելու ու իրար օգնելու համար: Իրար հետ աշխատած այս մի քանի կարճ ամիսները ոչ մեկս չենք մոռանա, քանի որ օրվա ընթացքում ավելի շատ իրար հետ ենք աշխատել, քան մեր ընտանիքի անդամներին ենք տեսել:
Հիմա քաղաքը բավականաչափ մաքուր է, հիմնարկն էլ իմ կարիքը այլևս չունի (?), հաջողություն եմ մաղթում հիմնարկին ու ցանկանում եմ հետագայում ևս նույն եռանդով աշխատեն:
Իսկ այս պահի դրությամբ ես արդեն ազատ եմ ու պատրաստ
եմ ընդունել աշխատանքի առաջարկներ»: