տուն Քաղաքական Հայաստան Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 18 հունվարի 1990թ..«Արմենպրես»

Հետահայաց. Սովետահայ թերթերը՝ Բաքվում հայերի ջարդերի մասին. 18 հունվարի 1990թ..«Արմենպրես»

354
0

1990թ. հունվարի 13-ին, Ադրբեջանի՝ 250 հազար հայ բնակիչ ունեցող մայրաքաղաք Բաքվում, հայերի զանգվածային ջարդերի մեկնարկից 5 օր անց՝ հունվարի 18-ին, ՀԿԿ Կենտկոմի, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների խորհրդի օրգանի՝ «Սովետական Հայաստան» օրաթերթի համարում հայտնեցին Բաքվից մազապուրծ եղած հայերի առաջին լուսանկարները:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Բաքվում ջարդերի զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված հոդվածաշարը. 30 տարի անց թերթելով պատմության էջերը՝ ձեզ ենք ներկայացնում երեք տասնամյակ առաջ այդ օրերին թերթերում հայկական սպանդի և դրա հետ առնչվող այլ թեմաների մասին տպագրված հոդվածները, հաղորդագրություններն ու լուրերը:

«Սովետական Հայաստան» օրաթերթ —  հունվարի 18

Գաղթականների թարմ հիշողությունները

Բաքվում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի և հետապնդումների արդյունքում հազարավոր հայեր լքեցին իրենց բնակավայրը և տեղափոխվեցին Հայաստան: «Սովետական Հայաստան» օրաթերթի հունվարի 18-ի համարում տեղ գտան ջարդերից մազապուրծ եղած հայերի լուսանկարները և նրանց պատմությունները՝ ադրբեջանցիների անմարդկային վերաբերմունքի մասին:

«ԵՐԿՐՈՐԴ «ՍՈՒՄԳԱՅԻ՞Թ», ԹԵ՞ ՆՈՐ «ԲԱՔՈՒ»…

Բալայան Ռենատա— Կատաղած ամբոխը ներխուժեց բնակարաններըԱրնակալած աչքերով մարդանման հրեշները՝ ձեռքներին դանակ և այլ սառը զենքերպատրաստ ամեն րոպե հոշոտելու ընդդիմացողներինմիայն մի հարց էին տալիս. «Հայ կա՞…»: Ու չսպասելով պատասխանիներքուստ համոզվելովոր հայեր են քարշ էին տալիս փողոցԱյդպես վարվեցին նաև մեզ հետ՝ չթողնելով անգամ վերցնել ամենաանհրաժեշտ իրերը և շորերՄիլիցիոներներիզինվորականների ներկայությունն էր պատճառըթե մեկ այլ բանխանգարեց արյան ծարավ խուժանին մեզ հետ հաշվեհարդար տեսնել հենց տեղում…:

Իսրայելյան Վիոլետա— Չեմ կարող ոչինչ պատմելհասկանում եքչեմ կարող մի անգամ էլ վերապրել այդ սարսափըՄիայն իմամուսնուսերեխայիսքրոջս փրկչի անունը կասեմ՝ Բաքվի 26 կոմիսարների անվան շրջանի միլիցիայի մայոր Կասումով:

Բուդաղյան Դիանա— Ջարդելով դուռըհանկարծակի ներխուժեցին մեր բնակարանԾեծելով ու սպառնալիքներով դուրս շպրտեցին բնակարանիցասելով՝ «դուք դեռ սպասեքԲաքուն կմաքրենք գյավուրներիցդկանցնենք Ղարաբաղին և դեռ Երևանին էլ հերթ կհասնի»: Հայտնվելով փողոցումականատես եղանք սարսափազդու տեսարաններիբարձրահարկ շենքերի պատուհաններից և պատշգամբներից ցած էին շպրտում մանկահասակ երեխաների…»

Ականատեսների վկայություններով՝ ադրբեջանական հրոսակախմբերը չէին խնայում նաև իրենց այն հայրենակիցներին, որոնք հայերին օգնության ձեռք էին մեկնել:

«Պրավդա»-ի և «Իզվեստիա»-ի թղթակիցները՝ փախստականների մասին

Օրաթերթի հունվարի 18-ի համարում տեղ են գտել նաև «Պրավդա» և «Իզվեստիա» թերթերի թղթակիցների նյութերը Բաքվից ժամանող փախստականների մասին: «Տագնապ ու ցավ» ու «Եվ դարձյալ փախստականներ» հոդվածներում նրանք ներկայացրել են Հայաստանում այդ օրերին տիրող իրավիճակն ու իրադարձությունները:

«ՏԱԳՆԱՊ ՈՒ ՑԱՎ

Տագնապ, ցավ և դատապարտում՝ ահա տրամադրությունների այն համանիշները, որոնցով այսօր մարդիկ ապրում են Հայաստանում: Դրանք առաջացել են Բաքվից, Ադրբեջանի Շահումյանի ու Խանլարի շրջաններից ստացված հաղորդումներով: Մարդիկ զայրացած են գրոհայինների հանցավոր գործողություններից…

Ա. Սարգսյան

(«Պրավդայի» թղթ.) քաղ. Երևան

«Պրավդա», 17 հունվարի 1990թ.

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում: