տուն Սպորտ Հեռանալու որոշումը կայացրել եմ մարզչական կարիերայիս համար. Վարդան Մինասյան

Հեռանալու որոշումը կայացրել եմ մարզչական կարիերայիս համար. Վարդան Մինասյան

186
0

1592403_w2

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հույս է հայտնել, որ ֆուտբոլիստները ըմբռնումով կմոտենան ազգային հավաքականից իր հեռանալուն: Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Ակումբում մարզիչը կարող է սխալներ կատարել, այնուհետև` ուղղել դրանք: Դա ճանապարհ է դեպի կատարելագործում: Հավաքականում դա հնարավոր չէ: Հավաքականում պետք է աշխատի ավելի փորձառու մասնագետ: Ակումբում, ի տարբերություն հավաքականի, կարելի է փորձարկումներ անել և եզրահանգումների գալ:

Իզուր չեմ աշխատել: Ստացվում է, որ հավաքականում ինչ-որ հետք թողել եմ: Դա, իհարկե, հաճելի է: Հավաքականից հեռանալու որոշումը շատ դժվար է տրվել: Նման պահեր կյանքում քիչ են լինում: Սակայն ֆուտբոլիստներին էլ կարելի է հասկանալ: Չէի կարող բաց թողնել նման հնարավորությունը: Ես դա արել եմ իմ մարզչական կարիերայի համար», — ասել է Մինասյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here