տուն Քաղաքական Միջազգային Հեռախոսազրույցի ժամանակ Օբաման կոչ է արել Պուտինին դուրս բերել ռուսական զորքերը Ղրիմից...

Հեռախոսազրույցի ժամանակ Օբաման կոչ է արել Պուտինին դուրս բերել ռուսական զորքերը Ղրիմից և բանակցել Ուկրաինայի հետ

88
0

vladimir-obama-putin-barack.si

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ քննակել են Ուկրաինայի հիմնախնդրին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ։

«Այս զարգացումներին լուծում տալու համար անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչներն ուղիղ բանակցություններ վարեն միջազգային հանրության մասնակցությամբ, միջազգային դիտորդներն էլ կարող էին ապահովել Ուկրաինայի բոլոր քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում՝ էթնիկ ռուսների», — ասվում է հաղորդագրության մեջ։ Այս ամենի համատեքստում ԱՄՆ վարչակազմը նաև կարևորում է, որպեսզի ռուսական զորքերը վերադառնան իրենց բազաներ, իսկ միջազգային հանրությունն էլ աջակցի Ուկրաինային մայիսին կայանալիք նախագահական արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցում։

Պուտինն, իր հերթին, ասել է, որ ՌԴ-ն Ուկրաինայում գործում է միջազգային իրավունքին համապատասխան, և ափսոսնք է հայտնել, որ այս զարգացումներն ազդում են ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա։

Հիշեցնենք, որ Միացյալ նահանգներն արդեն սկսել են պատժամիջոցների կիրառումը՝ դադարեցնելով ռուս պաշտոնյաների հետ շփումները տարբեր ոլորտներում, ինչպես նաև սահմանափակելով ռուս այն պաշտոնյաների մուտքը ԱՄՆ, որոնք այս կամ այն կերպ վտանգել են Ուկրաինայի ինքնիշխանությունը։