Արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարացնելու մասին վերջնական որոշումը կկայացվի վաղը: Հավանական է, որ արտակարգ ռեժիմի ժամկետը երկարաձգվի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա նշել է, որ դա հստակ կանխարգելիչ քայլ կլինի, որպեսզի անհրաժեշտ հաշվեկշիռը պահպանվի և առողջապահական համակարգը կարողանա լիարժեք գործել:
Փոխվարչապետն ասել է. «Գործընթացի կազմակերպիչն առողջապահության նախարարն է, և այս հարցի շուրջ որոշում կայացնելիս, անշուշտ, հաշվի են առնվելու նրա առաջարկները»: