տուն Հասարակություն Կրթություն Հանրակրթական դպրոցների 50%-ը մինչև տարեվերջ կունենա ինժեներական լաբորատորիաներ. նախարար

Հանրակրթական դպրոցների 50%-ը մինչև տարեվերջ կունենա ինժեներական լաբորատորիաներ. նախարար

797
0

Հանրակրթական դպրոցների 50%-ը մինչև տարեվերջ կունենա ինժեներական լաբորատորիաներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` ներկայացնելով ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովի ընթացքում նախարարության տաղավարը:

«Այս միջոցառումը որոշակի միջոց է` ամփոփելու այն, ինչ ունենք, նոր կապեր հաստատելու և այդ կապերի միջոցով էլ ավելի զարգացնելու մեր կրթական ծրագրերը»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով հարցին` հայաստանյան բուհերն ապահովու՞մ են ՏՏ ոլորտում որակյալ կրթություն, որն ապագա մասնագետներին հնարավորություն կտա աշխատել միջազգային ընկերություններում, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ ովքեր ավարտում են տեխնոլոգիական բուհեր կամ տեխնոլոգիական ֆակուլտետներ, պատրաստ են այդ ընկերություններում աշխատել, ճիշտ չի լինի, բայց մենք ունենք շատ լավ կենտրոններ, ֆակուլտետներ, որտեղ ավարտածները, միանշանակ, ամենազարգացած և ամենաառաջադեմ կազմակերպություններում և ընկերություններում իրենց տեղն ունեն:

«Իհարկե, բարելավելու շատ տեղ ունենք, բայց մեր խորին համոզումն է, որ բուհերի համար լավագույն մասնագետներ պատրաստելու համար մենք առաջին հերթին պետք է շատ լուրջ հիմքեր ստեղծենք հանրակրթության ոլորտում»,- նշեց, Արայիկ Հարությունյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here