Հանուն Պուտինի մեր առանց այն էլ շրջափակված հայրենիքում այսօր կրկնակի պատնեշներ էին դրվել, և Պուտինը մի քանի ժամ, փաստորեն, վայելում է շրջափակված Հայաստանի ոստիկաններով շրջափակված Գյումրիի ռուսական ռազմաբազայի վստահելի երանելի պաշտպանությունը: Չնայած Պուտինին Հայաստանում ոչինչ չէր սպառնում, Պուտինին հայաստանյան հանրությունից մեկուսացնելու այս իմիտացված պաշտպանությունը մեր իշխանությունների անիմաստ, իր քաղաքացիների զայրույթը լրացուցիչ գրգռելուց զատ, ոչնչի չծառայող ցածրորակ ուժի ցուցադրությունը և Պուտինի ջերմ ընդունելության ավելի ապաշնորհ իմիտացիան ևս մեկ անգամ ընդգծեցին մեր իշխանությունների կառավարման հմտությունների ավելի ու ավելի նվազող որակը:
Տխուր է: Ամեն ինչից զատ, Հայաստան գալու առիթով Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտումներին երանելի անգիտություն ձևացնելով՝ եռակի շրջափակված Գյումրիում Պուտինն ընդունում է ՀՀ նախագահին (տես է, ինչպես հաջողեցրեց հարևանի տանը տանտիրոջն ընդունել)՝ խորհրդանշայնացնելով Հայաստանի եռակի շրջափակումը իր տեսլական ԵվրԱզԷ-սում) Հայաստանի բոլոր հարևանները ԵվրԱզԷս-ում չկան և այդպիսով ձևավորել են վակուումային օղակը՝ առաջին, և նախ և առաջ մաքսային շրջափակում ՄՄ-ից, այդ բոլոր հարևանների հետ հարաբերությունները սահմանում են ռուս սահմանապահները՝ երկրորդ շրջափակում, Հայաստանի քաղաքացիների՝ արտաքին աշխարհի հետ հարաբերությունները, ել ու մուտը, այդ թվոմ՝ օդային, հսկում են ռուս սահմանապահները՝ երրորդ շրջափակում: Եվ ամեն ինչից զատ, եռակի շրջափակված երկրի բնակչության արտաքին ճնշումներից ինքնպաշտպանության բոլոր հնարավորությունները տրված են շրջափակված երկրի շրջափակումն իրականացնող կենտրոնին: Այս ամենից հետո, անշուշտ, օրինաչափ է, որ Պուտինը Հայաստանի նախագահին առհասարակ ընդունեց: Կարող էր նաև չընդունել:
Իր ֆեյսբուքյան էջում գրել է Հրանուշ Խառատյանը։