Արցախի Հանրապետությունում երեկ տեղի ունեցած նախագահական ընտրություններում թեկնածուներից որեւէ մեկը չի ստացել ընտրություններին կողմ քվեարկած ընտրողների ձայների 50 տոկոս + 1 քվեն, ուստի Արցախում տեղի է ունենալու նախագահական ընտրությունների 2-րդ փուլ:
Այս մասին քիչ առաջ հայտարարեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ հիմնվելով տեղամասային հանձնաժողովներից ստացած աղյուսակավորման տվյալների վրա:
Համաձայն Արցախի ընտրական օրենսգրքի՝ 2-րդ փուլը տեղի է ունենում քվեարկությունից 14 օր հետո: Սա, ըստ Արզումանյանի, նշանակում է, որ 2-րդ փուլը կանցկացվի ապրիլի 14-ին, բայց մինչ այդ դեռ այսօր մինչեւ 20:00-ն ԿԸՀ-ն կամփոփի նախնական արդյուքները, իսկ 2-րդ փուլի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ապրիլի 7-ին:
Ներկայացնելով ստացված նախնական տվյալները՝ Արզումանյանն ասաց, որ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 104,348, իսկ քվեարկության մասնակիցների թիվը՝ 76,728: Ըստ Արզումանյանի՝ այս թվերում որեւէ անհամապատասխանություն չկա, քանի որ դրանք ձեւավորվում են լրացուցիչ ցուցակների ներառման պարագայում:
Այսպիսով, նախագահական ընտրություններում անվավեր քվեաթերթիկների թիվը 2625 է կամ քվեարկության մասնակիցների 3.5 տոկոսը:
Կողմ քվեաթերթիկները բաժին են հասել հետեւյալ համամասնությամբ.
Քրիստին Բալայան — 202 քվե կամ նախագահական ընտրոթյուններում կողմ քվեարկածների 0.3 տոկոսը,
Վիտալի Բալասանյան – 1755 քվե կամ 14.7 տոկոսը,
Սերգեյ Ամիրյան – 106 քվե կամ 0.2 տոկոսը,
Դավիթ Բաբայան — 587 քվե կամ 0,8 տոկոսը,
Բելլա Լալայան — 162 քվե կամ 0.2 տոկոսը,
Արայիկ Հարությունյան — 36,076 քվե կամ 49.6 տոկոսը
Հայկ Խանումյան – 962 քվե կամ 1.3 տոկոսը,
Դավիթ Իշխանյան — 1873 քվե կամ 2.56 տոկոսը,
Վահան Բադասյան — 743 քվե կամ 1 տոկոսը,
Մասիս Մայիլյան – 19,360 քվե կամ 26.4 տոկոսը,
Աշոտ Ղուլյան – 1683 քվե կամ 2,3 տոկոսը,
Ռուսլան Իսրայելյան – 368 քվե կամ 0.5 տոկոսը,
Աշոտ Դադայան- 198 քվե կամ 0.3 տոկոսը,
Մելսիկ Պողոսյան- 141 քվե կամ 0,2 տոկոսը:
Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր 14 թեկնածու: