տուն Լուրեր «Հայկական Ժամանակ». Թերի կուտակում

«Հայկական Ժամանակ». Թերի կուտակում

81
0

Հայկական

Այս տարվա հունվար ամսին ՀՀ պետական բյուջեից պարտադիր կուտակային համակարգի հաշվեհամարին փոխանցվել է 674 միլիոն 144 հազար դրամ: Դա նշանակում է, որ գործատուներն էլ իրենց աշխատողների հաշվին մոտավորապես այդքան են փոխանցել:

Խնդիրն այն է, որ աշխատավարձից պարտադիր կուտակայինին փոխանցվում է 5 տոկոս, եւս 5 տոկոս վճարվում է պետբյուջեից: Ամբողջ տարվա համար նախատեսված է փոխանցել 20.6 միլիարդ դրամ: Նշանակում է, որ փոխանցվելիք միջին ամսական գումարը պետք է կազմի 1.7 միլիարդ դրամ, բայց եղել է 674 մլն դրամ: Առայժմ պարզ չէ, թե որն է նման «թերակատարման» պատճառը. կարող է լինել մի քանի տարբերակ:  Մեկն այն է, որ գործատուների մեծ մասը սպասում է ՍԴ վերջնական որոշմանը եւ չի պահել պարտադիր կուտակային վճարը: Երկրորդն այն է, որ իրական աշխատավարձերի մասին տեղեկատվությանը կառավարությունը չի տիրապետում: Երրորդ տարբերակն այն է, որ այս համակարգի ներդրումից հետո կտրուկ մեծացել է ստվերային աշխատողների թիվը` ի հաշիվ «սպիտակ» աշխատատեղերի: Թեմայի մասին ավելի մանրամասն` առաջիկայում:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը