տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Անորոշ է

«Հայկական Ժամանակ». Անորոշ է

59
0

hj

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հետ «Նաիրիտի» շուրջ ընթացող բանակցությունների արդյունքները անորոշ են:

 

Իսայանն այն պատվիրակության կազմում էր, որը օրերս մեկնել էր ՌԴ` «Ռոսնեֆտի» հետ բանակցությունների: Ուշագրավն այն է, որ Էներգետիկայի փոխնախարարը նախ տեղեկացրեց, որ «Ռոսնեֆտը» ցանկանում է 500 միլիոն դոլարի ներդրում անել, բայց տեղյակ չէր, թե այդ ներդրումների շրջանակներում պետք է գործարկվի հի՞ն «Նաիրիտը», թե՞ պետք է հիմքից նոր «Նաիրիտ» կառուցվի: Հետաքրքիր է, թե ինչի շուրջ են բանակցում մեր պաշտոնյաները «Ռոսնեֆտի» հետ: Նշենք, որ բոլորովին վերջերս շրջանառության մեջ դրված նոր «Նաիրիտի» կառուցման ծրագիրը գնալով ավելի ու ավելի կասկածելի է դառնում:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը