տուն Քաղաքական Հայաստան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ռուսական զենք արտադրող ընկերության հայտարարությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ռուսական զենք արտադրող ընկերության հայտարարությունը

333
0

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ռուսական զենքի ORSIS ընկերության այն հայտարարությունը, որ նրանք փորձել են «ոչ պաշտոնապես» լուծել Երևանում մրցույթի հարցը:

«Ամբողջ գործընթացը թափանցիկ էր: Ոչ մի գաղտնի գործարքի կամ առաջարկների մասին խոսք լինել չի կարող»,- հայտարարել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ, ռուսական ТАСС գործակալությունը «Պրոմտեխնոլոգիա» (դիպուկահար հրացաններ արտադրող ORSIS) ընկերությանը վկայակոչելով՝ գրել էր, որ ORSIS-ը ոչ պաշտոնական հրավերներ է ստացել ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ զենքի մատակարարման անհաջող պայմանագրի վերաբերյալ հարցերը լուծելու համար:

Հիշեցնենք, որ մայիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը ռազմական տեխնիկայի մատակարարման համար մրցույթ էր հայտարարել, որտեղ հաղթել էր ORSIS-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here