ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արշակ Փոլադյանը նշանակվել է Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանին, համատեղության կարգով, նշանակել Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»,- ասված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ նա Թունիսում ՀՀ դեսպան է նշանակվել նոյեմբերի 13-ին:
Կենսագրություն
Ծննդյան թիվ և վայր՝ 1950 թ. մայիսի 15, Սիրիա
Կրթություն՝ 1968-1972 թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմահասարակագիտական բաժնում։
1978-1982 թթ. մասնագիտացումը՝ ԽՍՀՄ արևելագիտության ինտիտուտի Լենինգրադյան մասնաճյուղում, մասնագիտություն՝ պատմաբան–արևելագետ։
Պատմական գիտությունների դոկտոր
Աշխատանքային գործունեություն՝
1965 թ. Հայաստանի ԳԱ Էջմիածնի տպարան, արաբատառ լեզուների գրաշար
1967-2003 թթ. ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ, լաբորանտ, ապա՝ կտրսեր, ավագ և առաջատար գիտաշխատող
1991-2000 թթ. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական բանասիրության ամբիոն, ավագ դասախոս, դոցենտ, ապա՝ պրոֆեսոր
1998-2000 թթ. Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համալսարան, ամբիոնի վարիչ
1993 թ. հունվարից ՀՀ ԱԳ նախարարության արաբական բաժնի վարիչ
1998-2000 թթ. ՀՀ ԱԳ նախարարի Մերձավոր և Միջին Արևելքի հարցերով խորհրդական
2000 թ. Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնել է ՀՀ դեսպանությունը
2000-2002 թթ. ԱՄԷ-ում ՀՀ գործերի հավատարմատար
2002-2006 թթ. ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2003-2007 թ. Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2003-2007 թթ. Բահրեյնի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2007-2018 թթ․ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2011-2018 թթ․ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս)
Օտար լեզուներ՝
Արաբերեն, ռուսերեն, քրդերեն, անգլերեն
Շքանշաններ՝
2006 թ. փետրվարին հայ-էմիրաթյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար շնորհվել է ԱՄԷ բարձրագույն՝ «Անկախության» առաջին աստիճանի շքանշան:
2011 թ. պարգևատրվել է ԱԳՆ ոսկե մեդալով։
2013 թ. մայիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Պարգևատրվել է ՀՀ և ՍԱՀ զանազան կազմակերպությունների պատվոգրերով և մեդալներով:
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու զավակ: