տուն Սպորտ Հայաստանի թիմը հաղթեց ԱՄՆ հավաքականին՝ 2․5 — 1․5

Հայաստանի թիմը հաղթեց ԱՄՆ հավաքականին՝ 2․5 — 1․5

328
0

IMG_7003

 

Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի ընտրանին 2․5 — 1․5 հաշվով առավելության հասավ ԱՄՆ հավաքականի նկատմամբ։

Այս տուրում հայկական թիմին կրկին առաջնորդում էր Լևոն Արոնյանը, որը երկրորդ տուրում հանգստանում էր: Հենց Արոնյանի տարած հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը առավելության հասավ ԱՄՆ ընտրանու նկատմամբ: Արոնյանն առաջին խաղատախտակի վրա պարտության մատնեց ամերիկյան թիմի առաջատար Հիկարու Նակամուրային, մյուս երեք պարտիաներում գրոսմայստերները խաղաղությամբ բաժանվեցին։

Լևոն Արոնյան — Հիկարու Նակամուրա՝ 1 — 0

Գատա Կամսկի — Սերգեյ Մովսեսյան՝ 0․5 — 0․5

Վլադիմիր Հակոբյան — Ալեքսանդր Օնիշչուկ՝ 0․5 — 0․5

Վարուժան Հակոբյան — Գաբրիել Սարգսյան՝ 0․5 — 0․5

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի՝ 2 — 2 խաղաց ռուսների հետ, իսկ երեկ 3 — 1 հաշվով առավելության հասավ Եգիպտոսի նկատմամբ։ Վաղը մեր տղաներն ուժերը կչափեն Չինաստանի հավաքականի հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here