Հայտնի է, 2013թ. հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի և Բուլղարիայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը:
Վերոնշյալ հանդիպման տոմսերի վաճառքը սկսվում է սեպտեմբերի 27-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, «Երևան Սիթի» եւ «Հյումել» խանութների ցանցերում:
Տոմսերի արժեքն է`
— հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
— արևելյան տրիբունա` 5000 դրամ
— արևմտյան տրիբունա` 8000 դրամ
Տոմսերի առաքման համար կարող եք զանգահարել 094 526477:
Լրացուցիչ տեղեկությունների համար` 55 53 52 և 55 53 51 հեռախոսահամարներով:
Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: