Երեկ արգենտինական կայքերը տեղադրել են օրեր առաջ երկրի մայարաքաղաքում տեղի ունեցած գնացքի վթարի տեսանյութը։ Հիշեցնենք, որ մեքենավարի անուշադրության հետևանքով գնացքը բախվել էր պլատֆորմին, սակայն զոհերից հաջողվել էր խուսափել։
Տեսանյութից պարզ է դառնում, որ գնացքը մեծ արագությամբ դուրս է եկել ռելսերից և բախվել պլատֆորմի տանիքին։ Բացի այդ, ուղևորներից մեկն ասել է, որ մեքենավարը տարօրինակ էր իրեն պահել նաև նախորդ կայարաններում՝ գնացքը կանգնեցնելով միայն պլատֆորմն անցնելիս։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ մեքենավարը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։