Այսօրվանից գործարկվել է «Քան» ակադեմիան, որը համաշխարհային անվճար կրթական ցանց է։
Ակադեմիան համաշխարհային մակարդակի անվճար կրթության հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մարդու՝ լինի երեխա, թե ուսուցիչ։
Ցանցում առկա են անհատականացված ուսուցողական նյութեր բոլոր տարիքային խմբերի համար։
«Քան» ակադեմիան առաջարկում է վարժություններ, ուսուցողական տեսանյութեր և անհատական ուսուցողական հարթակ, որտեղ սովորողն ինքն է պլանավորում իր ուսումը։ Մենք ուսումնասիրում ենք մաթեմատիկա, գիտություն, համակարգչային ծրագրավորում, պատմություն, արվեստի պատմություն, տնտեսագիտություն և ավելին։ Մաթեմատիկայի բաժնում տրամադրում ենք տարրական մաթեմատիկայից մինչև մաթանալիզի նյութեր՝ օգտագործելով արդի տեխնոլոգիաներ, որոնց միջոցով կարողանում ենք գտնել սովորողի ուժեղ և թույլ կողմերը։
«Քանը» համագործակցում է այնպիսի հաստատությունների հետ, ինչպիսիք են NASA-ն, Ժամանակակից արվեստների թանգարանը, Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։
«Քան» ակադեմիայի նյութերը թարգմանվել են ավելի քան 36 լեզուներով, այդ թվում` իսպաներեն, ֆրանսերեն և պորտուգալերեն։