Հալեպում կառավարական զորքերի օդային հարվածներից զոհերի թիվը հասել է 40-ի: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լոնդոնում գտնվող Սիրիայում մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնի (OSDH) տվյալներին:
«Օդային հարվածներից որոշները ուղղված են եղել Տարիք Ալ-Բաբում գտնվող զինյալների շտաբին, սակայն դրա փոխարեն հրթիռներն ընկել են բազմամարդ փողոցների վրա և մեծ քանակությամբ զոհերի պատճառ են դարձել»,- հաղորդվում է հայտարարության մեջ: