Khabararmani.com կայքը տեղեկացնում է, որ Սիրիայի Հալեպ քաղաքում սպանվել է հայազգի մի երիտասարդ, ում անունն, ըստ նախնական տեղեկությունների, Մինաս է։ iNews ֆեյսբուքյան էջի տեղեկություններով՝ նա մահացել է Հալեպի բանտերից մեկում։
Այլ տեղեկություններով՝ երիտասարդը Հայ ավետարանչական եկեղեցու հետևորդ է։ Նա սպանվել է, քանի որ հրաժարվել է իսլամ ընդունել։