տուն Աշխարհ Հալեպում հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհված հայորդիների հիշատակին պատարագ է մատուցվել

Հալեպում հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհված հայորդիների հիշատակին պատարագ է մատուցվել

332
0

Հալեպում Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող խմբի անդամները մասնակցել են  հայ-ադրբեջանական սահմանագոտում զոհվածների հոգիների խաղաղության համար մատուցված պատարագին:

Այս մասին տեղեկանում ենք «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Կիրակի օրը` հուլիսի 19-ին, Հալեպի Ս. Աստվածածին եկեղեցում Հիսուս Քրիստոսի Այլակերպության տաղավար տոնի առիթով եպիսկոպոսական Պատարագին Բերյո Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանը հատուկ կերպով հոգեհանգստյան պաշտոն է մատուցել ՀՀ հյուսիսարևելյան սահմանին` հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերի մարտական գործողությունների ժամանակ նահատակված` ՀՀ ԶՈւ մայոր Գարուշ Համբարձումյանի, ՀՀ ԶՈւ կապիտան Սոս Էլբակյանի, ՀՀ զինված ուժերի կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանի և Գրիշա Մաթևոսյանի հոգիների խաղաղության համար:

Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը,  հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը, մարդասիրական խմբի բոլոր անդամները, այլ պաշտոնատար անձինք:

Աղոթք է մատուցվել նահատակ զինվորների հոգիների խաղաղության համար` մաղթելով, որ ապահովությունը և խաղաղությունը վերահաստատվի Հայաստանի ու Արցախի սահմաններին:

#Հումանիտարառաքելություն Հալեպում Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող խմբի անդամները մասնակցել են …

Posted by Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ on 2020 թ. հուլիսի 19, կիրակի