տուն Աշխարհ Հալեպի թանգարանը վերսկսել է իր աշխատանքը

Հալեպի թանգարանը վերսկսել է իր աշխատանքը

342
0

Սիրիայի Հալեպ քաղաքի թանգարանը 2013 թվականից ի վեր առաջին անգամ՝ հոկտեմբերի 24-ին, վերսկսել է իր աշխատանքը: Այն իր նշանակությամբ երկրորդն է երկրում՝ Դամասկոսի թանգարանից հետո: Թանգարանի վերակառուցումը և վերաբացումն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ:

Ըստ միջազգային մամուլի հայտնած տեղեկության Սիրիայի զբոսաշրջության նախարարության մամուլի տեղեկագրի՝ թանգարանի պահոցներում գտնվում է առնվազն 50 հազար ցուցանմուշ:

Սիրիական պատերազմի թեժ շրջանում թանգարանի պահոցներից ցուցանմուշները տեղափոխվել էին Դամասկոսի ազգային թանգարան:

Թանգարանի տնօրեն Ահմադ Ուսմանը հայտնել է, որ թանգարանն ունի հինգ բաժին, որոնք նվիրված են նախապատմական դարաշրջանին, հին Սիրիային, դասական արվեստին, իսլամական ժամանակաշրջանին և ժամանակակից արվեստին:

Հալեպի թանգարանը բացվել է 1931 թվականին, իսկ նոր շենքը կառուցվել է 1966 թվականին:

Դամասկոսի ազգային թանգարանն այցելուների համար վերաբացվել Է 2018 թվականի հոկտեմբերի 28-ին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here