տուն Լուրեր Հաագայում տեղի է ունեցել հայ-նիդերլանդական բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը

Հաագայում տեղի է ունեցել հայ-նիդերլանդական բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը

231
0

ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության` Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 11-ին Հաագայում տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը: Բարեկամության շրջանակը կհամանախագահեն ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Ջոել Ֆորդեւինդը:

Նիստին ներկա են եղել Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մշակութային եւ կրթական գործիչներ:

Նիստի ընթացքում ներկաները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ քաղաքական, տնտեսական, կրթական եւ մշակութային կապերի խորացման վերաբերյալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here