Ուսանողների կրթաթոշակի զգալի բարձրացում նախատեսող նախագիծը չի մտել ԱԺ օրակարգ: Այն չի դրվի քննարկման:
Ինչպես հայտնի է, նախագիծը ներկայացրել էր ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Ըստ նախագծի, նախատեսվում էր ուսանողների 5000 և 6000 դրամ կրթաթոշակները հասցնել համապատասխանաբար՝ 20,000 և 30,000 դրամի։
ԱԺ մեծամասնությունը դեմ է քվեարկել առաջարկին՝ հիմնավորելով այն հանգամանքով, որ բարձրացնելու դեպքում պետական բյուջեից 1,9 միլիարդ դրամի փոխարեն հարկ կլինի փոխանցել մոտ 10 մլրդ դրամ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած մի շարք օրինագծեր ևս չընդգրկվեցին լիագումար նիստերի օրակարգում: