տուն Հասարակություն Առողջապահություն Կորոնավիրուսի 133 դեպքը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ. ԱՆ խոսնակ

Կորոնավիրուսի 133 դեպքը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ. ԱՆ խոսնակ

261
0

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերին: Նա, մասնավորապես, նշել է.

«Ինչպես նշել էի նախորդ գրառման մեջ` հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ:

27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ»: