Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ երկրի ներկայացուցիչները դեկտեմբերի 17-ին Մոսկվայում համաձայնագիր կստորագրեն Ռուսաստանի հետ բոլոր առևտրային հակասությունները վերացնելու մասին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Կար մի շրջան, երբ մենք մոտ 55 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն ունեինք Ռուսաստանի հետ, և, բնականաբար, դա մեզ թույլ էր տալիս իրականացնել համագործակցության շատ մեծ ծրագրեր: Սակայն մենք դուրս կգանք այդպիսի մակարդակ, մեծ ծրագրեր կան, որոնց շուրջ նախագահները համաձայնության կգան, դա կլինի համագործակցություն և նավաշինության, , և՛ ավիաշինության, և՛ էներգետիկ մեքենաշինության, տրանսպորտային մեքենամինության ոլորտներում և մի շարք այլ ծրագրեր»,- ասել է կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, երեկ Ազարովը հայտարարել էր, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դադարը պայմանավորված է երկրի տնտեսական դժվարություններով: