Ինչպես արդեն հաղորդել ենք, մեկնարկել էր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Այն արդեն ավարտվել է: Լրագրողների հետ ճեպազրույցում Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը հաստատեց, որ Իտալիայից 100-ից ավելի ՀՀ քաղաքցի է գալու Հայաստան: