Կեշան ստորագրել է նրա հետ պայմանագիր, երբ ընդամենը 18 տարեկան է եղել:Կեշայի երկրպագուները օնլայն ստորագրահավաք են կազմակերպել, որպեսզի երգչուհին այլևս չհամագործակցի իր ներկայիս պրոդյուսերի հետ: Կեշան ստորագրել է նրա հետ պայմանագիր, երբ ընդամենը 18 տարեկան է եղել: Ըստ այդ պայմանագրի՝ նա պարտավորված է թողարկել 8 ձայնասկավառակ` «Kemosabe» պիտակի ներքո: Այսպես Դոկտոր Լյուկը հանդես է եկել՝ որպես Կեշայի պրոդյուսեր, և նա է ընտրել երգչուհու համար «Tik-tok», «We R Who We R» երգերը: Նաև «Die young» երգը, որը Կեշայի «Warrior» ալբոմի հիթերից մեկն է: Սակայն ալբոմը չարթերում զբաղեցրել էր ցածր հորիզոնականներ:
Երկրպագուներն էլ համարում են, որ այդպիսի պրոդյուսերի հետ համագործակցությունը Կեշային զրկում է ավելի մեծ բարձրունքների հասնելուց: Ահա մի հատված ստորագրահավաքից՝ «Դոկտոր Լյուկը կառավարում է Կեշային տիկնիկի նման: Նա գրում է այն երգերը, որոնք չի ուզում կատարել երգչուհին: Այդ պատճառով է նրա արվեստը տուժում»: Ներկա պահին ստորագրահավաքին մասնակցել և «այո» է ասել ավելի քան 2000 մարդ:
Աղբյուր՝ Eropaplustv.com