Կանադայի սենատի երեք անդամներ ժամանակավոր հեռացվել են աշխատանքից՝ անօրինական փոխհատուցումների հետ կապված սկանդալից հետո։ Սենատի հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ Պամելա Ուոոլինը, Մայք Դաֆին և Պատրիկ Բրազոն պետությունից պահանջել են իրենց կոմունալ վարձերի և այլ ծախսերի հատուցում, չնայած դրա իրավունքը չեն ունեցել։
Սենատորները պնդում են, որ օրենք չեն խախտել։ Ոստիկանությունը սկսել է հետաքննությունը։