տուն Քաղաքական Միջազգային Կայծակների համաշխարհային մայրաքաղաքը Վենեսուելայում է

Կայծակների համաշխարհային մայրաքաղաքը Վենեսուելայում է

309
0

o_842098

Վենեսուելական Կատատումբո քաղաքն իրեն հռչակել է կայծակների համաշխարհային մայրաքաղաք։ Այս մասին քաղաքային իշխանությունները հայտարարել են այն բանից հետո, երբ Կատատումբոն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ ամեն կիլոմետրին տարեկան բաժին հասնող կայծակների քանակով (250)։

Նախորդ ռեկորդը պատկանում էր Կոնգոյի դեմոկարատական հանրապետությունում գտնվող Կիֆուկա քաղաքին՝ 152 կայծակ/ք.կմ ։ Գիտնականների կարծիքով՝ վենեսուելական այդ քաղաքում ամեն տարի գրացվում է մոտ մեկ միլիոն կայծակ։ Նախկինում նավաստիներն այն անվանում էին «Կատատումբոյի փարոս», քանի որ այստեղի կայծակները երևում են 400 կմ հեռավորությունից։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here