տուն Աշխարհ «Կազմվում է անվանացանկ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար». ԵՄ

«Կազմվում է անվանացանկ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար». ԵՄ

244
0

ԵՄ-ի արտաքին հարաբերությունների հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելն անդրադարձել է ԵՄ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու թեմային:

Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, պաշտոնյան հայտարարել է, որ ԵՄ-ը շարունակում է աշխատանքներ իրականացնել և ձևավորել այն անձանց ցանկը, որոնց նկատմամբ կիրառվելու են պատժամիջոցներ:

Պատճառը Թուրքիայի կողմից Արևելյան Միջերկրականի շրջանում նավթահորատման աշխատանքների իրականացումն է:

«Կիպրոսի արտգործնախարարը մեզ տեղեկացրել է նավթի հորատման աշխատանքների մասին: Սպասում ենք, որպեսզի այդ հարցով զբաղվող աշխատանքային խմբերն ավարտեն անվանացանկի պատրաստումը, որոնց դեմ կկիրառվեն անհրաժեշտ պատժամիջոցները: Ցանկի որոշ մարդկանց անունները մեզ արդեն հայտնի են»,- շեշտել է Բորելը: Նա, սակայն, չի նշել, թե երբ պատրաստ կլինի անվանացանկը:

Թուրքիայի պնդմամբ` Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը նույնպես իրավունքներ ունի կղզու հարակից ջրերի բնական պաշարների նկատմամբ։

Այս «հիմնավորմամբ» Թուրքիան արդեն 2 հորատող նավ է ուղարկել Կիպրոս կղզու տարածքային ջրեր, որոնք այնտեղ նավթի ու գազի որոնողական աշխատանքներ են իրականացնում: Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ իրենք կղզում պաշտոնապես ճանաչված միակ պետությունն են, ուստի տարածաշրջանի օգտակար հանածոների նկատմամբ միայն իրենք իրավունքներ ունեն։