Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չորեքշաբթի օրն ամուսնացել է իր ընկերուհի Կրիստինա Սերայի հետ:
43-ամյա իսպանացին իր արդեն օրինական կնոջ հետ հանդիպում է վերջին 30 տարիների ընթացքում, զույգը արդեն 3 երեխա ունի, սակայն միայն հիմա է որոշել գրանցել իրենց ամուսնությունը:
Ամուսնության մասնավոր արարողությունը տեղի է ունեցել Բարսելոնայում: Դրան մասնակցել են միայն զույգի ծնողներն ու երեխաները:
Ընդ որում` Պեպն ու իր կինը արարողությանը ներկայացել են առօրյա զգեստով: