ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լևոն Հակոբյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լևոն Հակոբյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ: