Աշխարհում ամենազվարճալի զանգվածային միջոցառումներից մեկը՝ Իսպանիայում կազմակերպվող տոմատինա փառատոնն է, երբ մարդիկ միմյանց հարվածում են հասած լոլիկներով։ Այս միջոցառումն առաջին անգամ ուղիղ հեռարձակվելու է համացանցում։
Ցանկացողները կարող են օգոստոսի 27-ին ժամը 10։30-ից դիտել այս զվարճալի իրադարձությունը Տոմատինա 2014-ի պաշտոնական կայքում։ Տեսախցիկները տեղադրված են լինելու մարդկանց մեջ և այն բեռնատարում, որից նետվելու են լոլիկները։ Նպատակն այն է, որպեսզի ավելի շատ մարդիկ իրենց մասնակիցը զգան այս միջոցառմանը։