Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքվեց կորոնավիրուսի պատվաստանյութի մասին: Կառավարությանղեկավարը հարցրեց, թե ի՞նչ ենք անում պատվաստանյութը հնարավորինս արագ ձեռք բերելու համար:
Արսեն Թորոսյանը վարչապետ Փաշինյանի հարցին ի պատասխան ասաց.
«Իրավիճակը հետևյալն է`աշխարհում հարյուրից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյուքն, սակայն դրանցից մոտ քսանն են, որ հավանական են դառնալ պատվաստանյութ: Նախնական` առաջին և երկրորդ փուլի հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ լինելու են պատվաստանյութեր և լինելու են մի քանիսը»,-ասաց առողջապահության նախարարը:
Թորոսյանը ընդգծեց, որ Հայաստանը բանակցում է երկու ուղղությամբ: Մեկը արտադրողներն են, մյուսի ԱՀԿ-ի ԳԱՎԻ և ՅՈՒՆԻՍԵՖԻ պլատֆորմները, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս ֆոնին պետք է ավելի խստացնենք հակահամաճարակային կանոները:
Հայկ Մագոյան