տուն Աշխարհ Իրաքում ցույցերը զսպելու համար ինտերնետն անջատել են

Իրաքում ցույցերը զսպելու համար ինտերնետն անջատել են

254
0

Իրաքում անկարգությունների խորացման հետևանքով, Բաղդադը և շրջանների մեծ մասը լիովին կտրվել են ինտերնետից: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հոկտեմբերի 1-ին, ի նշան վատ կենսապայմանների, գործազրկության եւ կոռուպցիայի դեմ բողոքի, Իրաքում հակակառավարական ցույցեր են սկսվել։ Բաղդադում և մյուս քաղաքներում փողոցներ դուրս եկած մարդիկ պահանջում են Ադել Աբդել Մահդիի կառավարության հրաժարականը, իսկ մի շարք վայրերում խաղաղ ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների։ Հոկտեմբերի 2-ին Բաղդադում ինտերնետն ամբողջությամբ անջատվեց, վերականգնվեց միայն հոկտեմբերի 11-ին։ Al Sumaria հեռուստաալիքը տեղեկացրեց, որ ինտերնետի անջատումը զանգվածային բողոքների ֆոնին Իրաքի վրա 1 մլրդ դոլար է նստել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here